ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հրանտ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ. Ինձ համար թեման այլևս փակվում է

Հրանտ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ. Ինձ համար թեման այլևս փակվում է
10.04.2013 | 22:39

Առաջարկում եմ ֆեյսբուքյան անժամկետ զինադադար Րաֆֆուն ընդունողների և չընդունողների միջև: Հիմնավորեմ առաջարկս: Այսօր արթնացա Զոլյան Միկայի ասած քաղաքական պախմելի մեջ և նկատեցի, որ սիրելի ընկերներիցս ու բարեկամներիցս շատերը, երեկվա սյուռեալիստական իրավիճակից հետո, շարունակում են ինչ- որ հույսեր կապել, պայմանական ասած, «րաֆֆիական» շարժման, Րաֆֆի Հովհաննիսյան գործչի հետ, շարունակում են պնդել, որ պետք չէ նրան քննադատել (խոսքի ազատության նկատմամբ զարմանալի անհոգություն), և որ, եթե մի բան այնպես չէ, մեղավորը, իհարկե, նախևառաջ չուզողներն են: Անկեղծ ասեմ. անպատասխանատվության այն աննախադեպ շքերթից հետո, որին ականատես եղա երեկ, ինձ համար թեման այլևս փակվում է: Բանավիճել կարելի է մեկի հետ, ում հետ ունես թեկուզ մի որոշ տոկոս ընդհանուր դիտակետ: Տրամագծորեն հակառակ տեսակետներ ունեցողների միջև բանավեճն անիմաստ է: Ինձ համար անընկալելի է որևէ տեսակետ, որը երեկվանից հետո կարող է ինչ- որ արդարացումներ գտնել: Անընկալելի է և՛ տրամաբանական, և՛, կներեք, բարոյական տեսակետից: Ուստի առաջարկում եմ՝ պահպանելով բոլոր մարդկային, ընկերական հարաբերությունները, ընդունել, որ այս պահից գտնվում ենք լրիվ տարբեր դիրքերում հասարակական տեսակետից, և դադարեցնել բանավեճը: Ամեն մեկս մյուսին մաղթենք բարի ճանապարհ, առանց հեգնանքի և չարության, պարզապես ընդունելով փաստը, և զբաղվենք յուրաքանչյուրս մեր գործով ու մեր տեսած ճիշտ ուղու դրական հիմնավորմամբ: Բնականաբար, այս ստատուսի տակ նույնպես որևէ բանավեճ թեմայի շուրջ, մեղմ ասած, չի խրախուսվելու:

Դիտվել է՝ 2190

Մեկնաբանություններ